Միջազգային

Մոսկվան պահանջում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պահանջում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի Սիրիայի հայկական բնակավայրերի վրա կատարված հարձակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի իրադրությունը»,- գրել է Գատիլովը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները մարտի 31-ին Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են անցկացրել քեսաբահայերի դեմ կատարված վայրագությունների դեմ: «Մեր տվյալներով՝ հայերի հետ հաշվեհարդարին զինյալներ են մասնակցել Թուրքիայից: Մենք ցանկանում ենք հասարակայնության ուշադրությունը դարձնել այդ հանցագործության վրա»,- ասել է հայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Էդգար Գրիգը: Դրա համար Մոսկվայի քաղաքապետարան ծանուցում է ներկայացվել ապրիլի 2-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում