Մշակույթ

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայում կներկայացնի իր սիմֆոնիաները

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայում կներկայացնի իր սիմֆոնիաները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի System of a Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանըմարտի 29-ին ելույթ կունենա Նոր Զելանդիայի CBS Canterbury Arena-ում: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Սերժ Թանկյանի պաշտոնական կայքը: Թանկյանը ելույթ կունենա «Քրիստչըրչ» Սիմֆոնի (Christchurch Symphony) նվագախմբի հետ: Թանկյանը և նվագախումբը կկատարեն երգչի Orca և Elect the Dead սիմֆոնիաները:

«Ես անհամբերությամբ սպասում եմ համերգին: Մենք տարիներ շարունակ ծրագրում էինք Christchurch Symphony նվագախմբի հետ համերգ ունենալ: Մենք փորձում էինք ծրագրել այս համերգը տարիներ շարունակ, և մենք շատ զբաղված ժամանակացույցեր ու շրջագայություններ ունեինք: Իմանալով, որ ես պատրաստվում եմ անցկացնել մի գեղեցիկ ժամանակահատված Նոր Զելանդիայում, ես որոշեցի ամպայման առաջ գնալ և իրականացնել շոուն»,- ասել է Թանկյանը` 3news.co.nz կայքին տված հարցազրույցի ընթացքում:

Ամերիկահայռոք երաժիշտև երգահան Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է Elect The Dead և Imperfect Harmonies ալբոմներըը։Անցյալ տարվա հունիսի 25-ին թողարկվել է Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը`Orca Symphony No. 1-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում