Հասարակական

Արամ Առաջինը ՄԱԿ-ի առաջարկել է քննարկել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը ՄԱԿ-ի առաջարկել է քննարկել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը մարտի 27-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի հետ` կապված Քեսաբում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԿիլիկիո կաթողիկոսությունից, Ջեֆրի Ֆելթմանը նշել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` ավելացնելով, որ խնդրի առնչությամբ հանդիպումներ է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ:

Արամ Ա-ն Ֆելթմանին ներկայացրել է Թեսաբում տիրող իրավիճակը` ընդգծելով թուրքական գործոնի կարևորությունը: Վեհափառը ՄԱԿ-ին առաջարկել է քննարկել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը: Ջեֆրի Ֆելթմանը կառուցողական է համարել Նորի Սրբության առաջարկը` խոստանալով այդ հարցը քննարկել Լախդար Իբրահիմիի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում