Ահաբեկիչներին Քեսաբ մտնել թույլատրել է Թուրքիայի իշխանությունը. թուրքական մամուլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն են թույլատրել երկրի տարածքով «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությանը կից իսլամիստական «Ալ Նուսրա ճակատ» եւ «Իսլամի ճակատ» խմբավորումների մուտքը Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաք: Նման պնդումով, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր հանդես է եկել թուրքական haber.sol.org.tr լրատվական կայքը` հրապարակելով դա ապացուցող տեսագրություն:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ահաբեկչական խմբավորումները թուրքական իշխանությունների աջակցությամբ մտել Քեսաբ: Տեսագրությունը նկարահանել են Թուրքիայի Յայլադաղ կոչված սահմանակետով հանգիստ կերպով Քեսաբ մտած իսլամիստական խմբավորումների զինյալները, որտեղ ոչ մի թուրք աշխատակից չի միջամտում նրանց գործին:

Թուրքերը սիրիացի զինյալներին այդքան հանգիստ կերպով թույլ են տվել Քեսաբ մտնել այն բանից հետո, երբ Թուրքիայի օդուժը կործանել է Սիրիայի տարածքում ահաբեկիչներին հետապնդող սիրիական ռազմական ինքնաթիռը:

Տեսագրության ձախ վերեւի մասում երեւում է «Ալ Նուսրա ճակատ» եւ «Իսլամի ճակատ» խմբավորումների զինանշանները: Տեսագրությունը նկարահանողը հայտնում է, որ տեսանյութում երեւացողները հիշյալ ճակատների «Էնսար ուշ Շամ» շարժման ներկայացուցիչներն են, որը հանդիսանում է «Ալ Քաիդա»-ի սիրիական թեւը:

Տեսանյութում մարտիները ձեռքները թափ տալով անցնում են թուրքական Յայլադաղ սահմանակետը: Որևէ խոչընդոտի չհանդիպող ջիհադականները 50-60 մ անցնելուց հետո հասնում են Քեսաբի սահմանակետ, որտեղ նրանց դիմավորում են «Ալ Նուսրա ճակատ»-ին կից չեչենական ջոկատի մարտիկները:

Մարտի 21-ի վաղ առավոտյան «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջանում: Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարքածքից: Սիրական մամուլը հայտնել է, որ ահաբեկիչների կազմում եղել են մեծ թվով ադրբեջանցի եւ թուրք ջիհադականներ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա