Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 17-ի ցերեկը, 18-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 17-ին սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 15-16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:Մարտի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, մարտի 16-ին` +19, մարտի 17-ին` +16, մարտի 18-ին` +17, մարտի 19-ին` +19 աստիճան: