Երևանում կկայանա հայ-սերբական գործարար համաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է մարտի 11-ին Երևանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:

Սերբիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը և դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարևորել է համապատասխան իրավական դաշտի ձևավորումը և նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար: Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը և ներդրումների խրախուսումը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան