Բացվել է ՀՊՄՀ-ի հիմնանորոգված և տեխնիկապես հագեցած դահլիճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցութամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմը շարժական է:

Տիգրան Սարգսյանը կարևորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուրախություն, երջանկություն, գեղեցկություն, որովհետև դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել և հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը:

Դահլիճի բացման և մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել է նաև «Դորիանս» ռոք խմբի համերգը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան