Քաղաքականություն

ՀՀ վարչապետը կառավարության աշխատանքից դժգոհությունները ժողովրդավարական երկրին բնորոշ երևույթ է համարում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կառավարության աշխատանքից դժգոհությունները ժողովրդավարական երկրին բնորոշ երևույթ է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատանքից դժգոհությունները ժողովրդավարական երկրի համար օրինաչափ երևույթ է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նշեց, որ չկա որևէ ժողովրդավարական երկիր, որտեղ կառավարության աշխատանքից դժգոհություններ չլինեն: «Եվ ես ձեզ՝ լրագրողներիդ, կոչ եմ անում այս ամենին վերաբերվել որպես ժողովրդավարական երկրին բնորոշ օրինաչափ երևույթի, քանի որ այդ դեպքում դուք կկարողանաք օբյեկտիվ դատել` թե քննադդատությունները, որ հնչում են կառավարության հասցեին, օբյեկտիվ են, թե քաղաքական շահարկումներ են».- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նրա խոսքով` եթե լրագրողները հանգիստ վերաբերվեն կառավարության հասցեին հնչող քննադատություններին, ապա հնարավորություն կտան քաղաքացիներին դատողություններ անել օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա, թե որ դեպքում են հիմնավոր այդ քննադատությունները, և որ դեպքում` ոչ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում