Կառավարությանն անվստահություն հայտնելը քաղաքական պայքարի գործիք է, որից կարող են օգտվել մեր ընդդիմախոսները. Տիգրան Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությանն անվստահություն հայտնելը քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը: «Մեր ընդդիմախոսները ևս կարող են օգտվել այդ գործիքից, և ես դա նորմալ եմ համարում: Ցանկացած պահի, երբ մեր ընդդիմադիրները, իրենց քաղաքական ռազմավարությունից ելնելով, նպատակահարմար կհամարեն օգտվել քաղաքական պայքարի այդ գործիքից, նրանց իրենց զինանոցում ունեն այն և կարող են օգտագործել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի արտահայտությանը, թե կառավարությանն անվստահություն հայտնել պատրաստվող ոչ իշխանական ուժերը «ղալաթ» են անում՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր կարծիքով` ճիշտ չէ հուզական պատասխանի վրա կառուցել ինչ-որ քաղաքակաան դեբատներ, նախապատրաստվել ու շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել: Նա կարծիք հայտնեց, որ կարելի է այս միջադեպը հարթված համարել, և ամեն ինչ պետք է անել, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության սահմաններում:

Հայերեն English Русский