Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝ շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:

«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը