Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը մեծանուն գրողի ընտանիքի անդամների և գրական ոլորտի ներկայացուցիչների հետ ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:

«Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ ժառանգությանը, որը մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը: Դաստիարակել հայրենասեր քաղաքացի՝ նշանակում է նրան հասանելի դարձնել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: Մի բան է, երբ շփվում էինք նրա հետ, լսում` նրա հայրական խորհուրդները, իմաստուն խոսքերը, մեկ այլ բան, երբ փորձում ենք ժամանակի քննությունը բռնած մարդու դերը տեսնել հայ ժողովրդի գրականության պատմության մեջ: Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթևոսյանի մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել Մաթևոսյանի 80-ամյակը, որը կլրանա հաջորդ տարի: Շարունակվում են աշխատանքները նաև մեծանուն գրողի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ, որտեղ էլ կպահպանվի Մաթևոսյանի հարուստ ժառանգությունը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան