Պուտինը անհեռատես է համարում մրցակցային պայքարի նպատակով Օլիմպիական խաղերը քննադատողներին

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ռուսաստանին` Օլիմպիական խաղերի նախապատրաստման հարցում քննադատելը մրցակցային պայքարի տարր է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին որևէ վնաս հասցնել ցանկացողների քանակը միշտ էլ բավարար է եղել:

«Սա նույնպես մրցակցային պայքարի տարր է, և դրան պետք է վերաբերել` որպես սովորական երևույթի: Երբ սկսում են փնտրել այդ մրցակցային պայքարի որևէ միջոց, մեզ «կսմկտելը» այդ գործիքներից մեկն են դարձնում»,- ասել է ՌԴ Նախագահը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության պատրաստած «Философия мягкого пути» ֆիլմում:

Նախագահն ընդգծել է, որ Օլիմպիական խաղերը վատաբանողները անհեռանկար մարդիկ են, ովքեր այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ են անում:

«Արդեն սպորտային շարժումը, և ադ թվում` նաև միջազգային օլիմպիական շարժումը, մեկ անգամ 1980 թվականին անցկացված օլիմպիական խաղերում արդեն «վառվել է», երբ մասնակից երկրների մի մասը բոյկոտում էր Խորհրդային Միությունում անցկացված խաղերը` հաշվի առնելով զորքերի մուտքը Աֆղանստան»,- հիշեցրել է Պուտինը:

Նա նաև հավելել է, որ նման մոտեցումը վիրավորական է մարզիկների համար, քանի որ նրանք պատրաստվել են իրենց կյանքի գլխավոր մեկնարկին և աշխարհը սպասում է այդ մեկնարկին:

«Եվ հանկարծ ինչ-որ մարդիկ, իրենց` սպորտի հետ որևէ առնչությւոն չունեցող դիտարկումներով, ինչ-որ որոշումներ են կայացնում»,- ավելացրել է ՌԴ նախագահը:

Հայերեն Русский

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Աղաս Մանուկյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր առաջին պրոդյուսերական նախագիծը՝ «Բարի գալուստ» սիթքոմը

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանի «Ժամանակի վկաները. 100-ամյա հրապարակ և օպերա» խորագրով ցուցահանդեսին ցուցադրվում են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

Մակրոնը պայմանավորվել է ԱՄԷ-ից և Բահրեյնից ամսական 200 000 տ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ. Le Figaro

«Բենֆիկա» ակադեմիան Հայաստանում կունենա մարզադաշտ, 6 ֆուտբոլային խաղադաշտ և այլ ենթակառուցվածքներ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի