Սպորտ

Ռիո դե ժանեյրոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը

1 րոպեի ընթերցում

Ռիո դե ժանեյրոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանություններն ավարտել են Օլիմպիական խաղերի` ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը (հեռուստատեսություն, ռադիո):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Հեռարձակումների միջազգային կենտրոնի շինարարությունն սկսվել էր 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Կառույցն ունի 80 հազար քառակուսի մետր տարածք: Կազմակերպիչները պլանավորում են ապահովել 5-6 հազար ժամ ուղիղ եթեր: Մարզասերները հնարավորություն կունենան հետևելու Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքին, բացման և փակման պաշտոնական արարողություններին, ինչպես նաև մի քանի մարզումների: Խաղերի ավարտից հետո շենքը կվերածվի առևտրի կենտրոնի:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզական կառույցներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում