«Սոչի 2014»

Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին

1 րոպեի ընթերցում

Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին: Ընդունելությունը կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Ելիսեյան պալատում մայիսի 14-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության 8-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակել է երկրի նախագահ:

Ապրիլի 24-ին Մակրոնը Փարիզում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Կոմիտասի հուշարձանին: Նա հայտարարել է նաև Հայոց ցեղասպանության ժխպտումը քրեականացնող օրինագծի ընդունման կարևորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում