Միջազգային

Մոսկվան կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել հակամարտություններն ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, զինադադար հայտարարել Օլիմպիադայի եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ձմեռային Օլիմպիադայի կազմակերպիչ, հաստատակամորեն կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, անկախ երկրներից ու մայրցամաքներից, այդ ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»:

Առաջին հերթին մեր կոչն ուղղված Է Սիրիայի արյունահեղ հակամարտության կողմերին, որը ապակայունացնող լուրջ ազդեցություն Է գործում ոչ միայն այդ երկրի իրադրության վրա, այլեւ ամբողջ տարածաշրջանում»,-փետրվարի 6-ին հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ նույնպես կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: :

Պան Գի Մունը ողբերգություն Է համարել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցվել: «Դա լուրջ անհանգստություն Է առաջացնում: Ես բոլորին կոչ եմ անում վայր դնելու զենքը թեկուզեւ Սոչիի Խաղերի ընթացքում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է աշխարհի մի շարք երկրներում տակավին արյուն հեղվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում