Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել բոլոր ռազմական հակամարտությունները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել Օլիմպիադայի ընթացքում դադարեցնել բոլոր ռազմական հակամարտությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:

Պան Գի Մունը ողբերգություն Է համարել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցվել: «Դա լուրջ անհանգստություն Է առաջացնում: Ես բոլորին կոչ եմ անում վայր դնելու զենքը թեկուզեւ Սոչիի Խաղերի ընթացքում»,- ասել Է նա՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի այն հարցին, թե ինչու Է աշխարհի մի շարք երկրներում տակավին արյուն հեղվում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ Է մասնակցել ՄՕԿ-ի նստաշրջանին, որին նրան հրավիրել Էր կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում