Միջազգային

Նիկոլայ Ցիսկարիձեն կլինի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը

1 րոպեի ընթերցում

Նիկոլայ Ցիսկարիձեն կլինի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի նախկին մենակատար Նիկոլայ Ցիսկարիձեն հանդես կգա Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկի դերում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իզվեստիան», Ռուսական բալետի ակադեմիայի ռեկտորը կտանի ջահը Օլիմպիական խաղերի բացմանը` հերթական փոխանցավազքերից մեկի ժամանակ: Նրա երթուղին կանցնի Ձմեռային թատրոնի մոտից և կավարտվի շենքի գլխավոր շինության մոտ:

Ավելի վաղ փոխանցավաքզերում արդեն հանդես են եկել ռուսական մշակույթի և էստրադայի ակնառու ներկայացուցիչներ Նիկիտա Միխալկովը, Դիմա Բիլանը, Իգոր Վեռնիկը, Իոսիֆ Կոբզոնը, Լարիսա Գոլուբկինան, Ալեքսանդր Դոմոգարովը, ուրիշներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում