Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին քննարկել են սիրիական քիմիական զենքի վերացման խնդիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենյան համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության կայքը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը և սիրիական հակամարտության կողմերի դիրքորոշումները ժնևյան բանակցություններում:
Լավրովը և Քերին ընդհանուր տեսակետ են ունեն սիրիական բանակցային գործընթացն ակտիվացնելու և շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ` արյունահեղության արագ կասեցման համար: Հատուկ ուշադրություն է դարձվել սիրիական քիմիական զենքի վերացման խնդրին` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2118 բանաձևին համապատասխան:
Կարդացեք հոդվածը` Русский