ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե չի կասկածում, որ Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության միջոցառումները կապահովվեն հավուր պատշաճի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինքը խորհուրդ կտա՞ր իր մերձավոր բարեկամներին այցելել Օլիմպիադա, Օբաման հայտարարել Է. «Ես նրանց կասեի, որ Սոչիում անվտանգ Է, բայց միշտ Էլ առկա Է ինչ-որ վտանգ, երբ խոսքը միջազգային խոշոր միջոցառումների մասին Է»:
«Ես լիովին չեմ բացառի այդ վտանգները: Ինչպես մենք տեսանք այստեղ, ԱՄՆ-ում Բոսթոնյան մարաթոնի ժամանակ, ռիսկերը միշտ Էլ առկա են, միշտ Էլ կգտնվեն անհատներ կամ խմբեր, որոնք կցանկանան վնաս պատճառել»,-հավելել Է Օբաման:
Բացի այդ, նախագահը նշել Է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի իշխանություններն Օլիմպիադայի ընթացքում կոորդինացնելու են ջանքերն անվտանգության հարցերում:
Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: