Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ղեկավարը հորդորել Է զինադադար հաստատել Սոչիի Օլիմպիադայի ընթացքում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ղեկավարը հորդորել Է զինադադար հաստատել Սոչիի Օլիմպիադայի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ջոն Էշը երկրներին զինադադարի կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում: «Ես հանդիսավոր կերպով կոչ եմ անում (ՄԱԿ-ի) անդամ երկրներին ցուցադրել Օլիմպիական զինադադարին իրենց կողմնակցությունը 2014 թվականի Սոչիի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում եւ տեղական, ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակով ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ աջակցելու եւ ամրապնդելու խաղաղության եւ ներդաշնակության կուլտուրան»,- հայտարարել Է Էշը, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ես նաեւ ամբողջ աշխարհում ներկայիս զինված հակամարտություններում բոլոր մարտնչող երկրներին կոչ եմ անում Օլիմպիական զինադադարի ընթացքում համարձակորեն համաձայնության գալ հրադադարի շուրջը՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով վեճերի խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարը:

2013 թվականի նոյեմբերին Գլխավոր ասամբլեան արդեն ընդունել Է բանաձեւ Սոչիի Օլիմպիադայի ընթացքում զինադադարի կոչով: Նույնպիսի կոչով հանդես Է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում