Սերգեյ Լավրովը հունվարի 28-ին Ուկրաինայի իրադրությունը կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադրությունը կքննարկվի ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի միջեւ հունվարի 28-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսատլանյան դաշինքի կենտրոնակայանում: Լավրովը Բրյուսել Է ժամանելու հունվարի 28-ին պլանավորված Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում եւ նախքան դրա սկսվելը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

«Կարծարծվեն միջազգային անվտանգության գլոբալ հարցեր, կխոսվի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկկողմ համագործակցության մասին: Դժվար Է ենթադրել, որ կողմերը չեն անդրադառնա Ուկրաինայի իրադրությանը»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «մտահոգված Է Ուկրաինայի տարածքում լարվածության աճի կապակցությամբ» եւ կարծում Է, որ «միայն իշխանությունների ու ընդդիմության միջեւ խաղաղ քաղաքխական երկխոսությունը կարող Է բերել իրադրության նորմալացման»: Աղբյուրը վերահաստատել Է դաշինքի այն դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն «իր համար ոչ մի դեր չի տեսնում Ուկրաինայում լարվածությանը վերջ դնելու գործում, բացառությամբ նորմալ քաղաքական գործընթացին ցուցաբերվող բարոյական աջակցության»:

«Ուկրաինան մնում Է ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերը, իսկ ներքաղաքական բոլոր որոշումներն այդ երկրի ներքին գործն են»,-հավելել Է Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ