Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները կսկսվեն 2 օրից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունները բանակցություններ կսկսեն Ժնևում, հունվարի 24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Մարտին Նեսիրքին՝ ավելացնելով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմիի խոսքով՝ հիմնական աշխատանքը կսկսվի հունվարի 24-ին:

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը հայտարարել է, որ միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել իրենց երկրի ապագան: Նախարարի այս խոսքն ուղղված էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, ով ավելի վաղ պնդել էր, որ Բաշար ալ Ասադը չի կարող ներգրավվել Սիրիայի անցումային կառավարության կազմում: Ուալիդ ալ Մուալլեմը Սիրիայի իրավիճակի վատթարացման մեջ մեղադրել է նաև Թուրքիային: Նա նշել է, որ Սիրիան մեջքից հարված է ստացել իր հարևաններից: Նա քննադատել է այն երկրներին, որոնք հանդես են եկել Սիրիայի կառավարության դեմ` սիրիական մեծ հեղափոխության կարգախոսներով:

Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է «Ժնև 2» միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը նստել են մեկ սեղանի շուրջ:

Հայերեն English Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը