ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ներկա կլինի Սոչիի Օլիմպիադայի բացման արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հաղորդել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը,:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 6 – 8-ը կայցելի Ռուսաստանի Սոչի քաղաք եւ ներկա կլինի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը»,- ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:
2014 թվականի XXII ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 7-ից մինչեւ 23-ը: