Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը 2014 թվականը հռչակել է տարեցների տարի
2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն ԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ակաթողիկոսը թեմակալ առաջնորդներին, հոգևոր դասին, ազգային իշխանությանը և հայ ժողովրդի զավակներին իր պատգամն է հղել: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանհաղորդակցման և տեղեկատվությանբաժնից, վեհափառ Հայրապետը 2014 թվականը հռչակել է տարեցների տարի: «Աստծո որդու մարդ լինելու և բացվող Նոր տարվա խորհուրդներով և պատգամով օծված այս օրերին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Անթիլասի մայրավանքի հայրապետական օրհնությամբ ու քրիստոնեկան ջերմ սիրով ողջունում եմ ձեզ` մաղթելով երկնային բարիքներիով լեցուն հարուստ և երջանիկ օրեր»,- ասել է Մեծի Տանն ԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ.Արամ ԱԿաթողիկոսը:
Նրա խոսքով` նախաձեռնած ավանդության համաձայն` յուրաքանյուրի տարին օծվում է որպես մեր ժողովրդի կյանքի հետ անմիջականորեն կապ ունեցող արժեքի, երևույթի, մտահոգության կամ նպատակի տարի, որը միտված է այս կամ այն խնդրի լուծմանը, հայրենիքի և եկեղեցու հզորացմանը: «Նկատի ունենալով հայ ընտանիքին և ընդհանրապես մեր հավաքական կյանքից ներս տարեց սերնդի կատարած կարեւոր դերը ու նրա նկատմամբ մեր ունեցած խոր սերն ու բարձր հարգանքը, 2014 տարին հռչակում ենք «Տարեցների տարի»,- ընդգծել է վեհափառ Հայրապետը` հորդորելով մեր վարվելակերպը և յուրահատուկ ուշադրությունն ուղղել դեպի տարեցները:
2013 թվականը Մեծի Տանն ԿիլիկիոՆ.Ս.Օ.Տ.Տ.Արամ ԱԿաթողիկոսի կողմից հռչակված էր որպես «Հայ Մոր տարի»։