Քաղաքականություն

Գործադիրը չպետք է մեկնաբանի պատգամավորների պահվածքը. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Գործադիրը չպետք է մեկնաբանի պատգամավորների պահվածքը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում կատարվող իրադարձություններն ու օրենսդիրին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն հենց այնտեղ։ Ազգային ժողովը բաց է լրագրողների առջև, ովքեր հարցեր կամ մեղադրանքներ ունեն ուղղված օրենսդիրին։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե «ի՞նչ կարծիք ունի վարչապետը ԱԺ-ի պատգամավորների «լկտի» պահվածքի վերաբերյալ»։ «Ես չեմ կարծում, որ գործադիր մարմնի ղեկավարը պետք է մեկնաբանի այն «դրսևորումները», որ Դուք նկատել եք խորհրդարանում։ Այդ հարցերով կա էթիկայի հանձնաժողով և դուք ունեք հնարավորություն նրանց ներկայացնել Ձեր հարցը։ Իսկ այն, թե քանի հոգի են մասնակցել Ազգային ժողովի նիստին և քանիսն են քվեարկել, ևս գաղտնիք չէ, քանի որ լրագորղները ներկա են եղել նիստին և կան տեսաձայնագրումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։ Նա համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովում կատարվող դեպքերը պետք է մեկնաբանվեն հենց այնտեղ։

Ազգային ժողովում գազային համաձայնագերերի քվերակության ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերցրել էր ՀՀԿ-ական 12 պատգամավորների քվեարկության էլեկտրոնային քարտերը՝ խոչընդոտելով քվեարկության ընթացքին։ Դրան հաջորդել էր ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի քննադատությունը դեպքի առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում