Միջազգային

Արևմուտքը սկսել է հասկանալ Ասադի իշխանության ղեկին մնալու անվտանգությունն ահաբեկիչների իշխանության համեմատ. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

Արևմուտքը սկսել է հասկանալ Ասադի իշխանության ղեկին մնալու անվտանգությունն ահաբեկիչների իշխանության համեմատ. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմուտքը սկսել է հասկանալ, որ Բաշար ալ Ասադի իշխանության ղեկին մնալը այնքան վտանգավոր չէ, որքան որ այնտեղ իշխեն ահաբեկիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով` այժմ արևմտյան որոշ գործընկերներ նույնիսկ հրապարակային հայտարարություններում ընդգծում են այն միտքը, որ եթե իշխանության գանիսլամիստ ապստամբները և ահաբեկիչները, ովքեր տարբեր հանցագործություններ են կատարում՝ այրելով մարդկանց, իրադրությունն ավելի վտանգավոր կլինի: Իսկ Ասադի իշխանության ղեկին մնալն այդ դեպքում քիչ վտանգավոր է:

Ավելի վաղ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով հայատարարել էր, որ իրենց նպատակը ոչ թե Սիրիայում իշխելն է, այլ Սիրիան իսլամական օրենքներին համապատասխան երկիր դարձնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում