Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ Նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսԱրամ Ա.-ն ցավակցագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հոր մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիոկաթողիկոսության կայքը, ցավակցագրում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ պարոն Նախագահ,
Այս առավոտ խոր ցավովիմացանք Ձեր սիրելի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի մահվան գույժը։
Այս տխուր առիթով անձնապես, և հանուն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության ու ժողովականության, Ձերդ Վսեմությանն ենք հայտնում մեր խորազգաց ցավակցությունները։
Հայցում ենք Ամենաբարին Աստծուց, որ երկնային երանական խաղաղության մեջ ընդունի Ազատ Ավետիսի Սարգսյանի հոգին և նրան հավիտենական կյանքի արժանացնի։
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Ձեզ պարգևի քաջառողջություն, և Սուրբ Հոգու միջոցով մխիթարի Ձեզ և Սարգսյան ընտանիքի սգակիր անդամներին։ Թող Ձեր սիրելի հոր հիշատակը միշտ վառ մնա իր զավակների ու հարազատների հոգիներում»:
Դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը: