Մշակույթ

Մշակույթի նախարարը Փարիզում կմասնակցի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին

1 րոպեի ընթերցում

Մշակույթի նախարարը Փարիզում կմասնակցի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի հրավերով 2013թ. դեկտեմբերի 12-15-ը կլինի Փարիզում, որի «Օպերա» սրահում տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից, միջոցառումն անցկացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո:

Ֆրանսիա այցի ընթացքում նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի «Գարնիեր» օպերա և Musée d'Orsay, որտեղ հանդիպումներ կունենա նշյալ մշակութային հաստատությունների տնօրինության հետ, կքննարկի հետագա համագործակցության ծրագրերը:

Նախատեսվում է նաև ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետիի հետ:Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի 2014-2015թթ. մշակութային ծրագրերին և մշակութային համագործակցության մի շարք ոլորտների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում