Սամաթիայում սպանված հայ կնոջ փաստաբանը վստահ է` պետությունը թաքցնում է իրական հանցագործներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց վրա հարձակում գործելն, անկասկած, ատելության հողի վրա կատարված հանցագործություն էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է 2012 թվականի դեկտեմբերին սպանված հայազգի Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը:«Այս աշխարհագրական միջավայրում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, անշուշտ, հայազգի կնոջ սպանությունն ատելության վրա հիմնված հանցագործության կասկած է առաջացնում»,- հայտարարել է ընտանիքի փաստաբանը: Սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Մուրաթ Նազարյանին այցելելուց հետո նա նշում է, որ կասկածյալի ամենամեծ վախը բանտում սպանվելն է, այդ իսկ պատճառով նա վախենում է ինչ-որ նոր բան հայտնել: Քեսքինը հայտարարել է, որ դատախազը, ոստիկանությունն ու պետությունը չեն կատարում համապատասխան աշխատանք հանցագործության լիակատար բացահայտման համար: «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի ժամանակ (երբ Իսրայելը կրակակոծել էր թուրքական նավը- հեղ.) իրավական զեկույցը պատրաստվեց և հրապարակվեց 15 օրվա ընթացքում: Իսկ այս հանցագործության դեպքում ինչո՞ւ զեկույցը հրապարակվեց միայն ամիսներ անց` այն էլ առանց փորձագիտական քննության: Ինչո՞ւ զեկույցն այսքան ուշացավ, արդյո՞ք նրանք ցանկանում էին կոծկել հանցագործությունը»,- ասել է Քեսքինը:

Խոսելիս հաճախ արցունքները զսպել չկարողանալով` Մարիցա Քյուչուքի դուստրը` Պայծառ Քյուչուքը, նշել է, որ նախքան իր մայրիկին սպանելը մի շարք մարդիկ անհանգստացնում էին մորը, ինչից հետո նա կարգադրել էր Մարիցային այլևս դուռը բաց չանել անծանոթների առաջ: «Թող պետությունն օգնի մեզ, թող գտնվեն մարդասպանները: Նազարյանն էլ ինչ գիտի, թող պատմի, թող մայրս հանգիստ հանգչի: Մենք ամեն օր մահանում ենք վշտից. ինչո՞ւ մայրս դաժանաբար սպանվեց, ի՞նչ մեղք ուներ նա»,-ասել է Պայծառ Քյուչուքը:

Տարեց հայ կանանց վրա հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալված Մուրաթ Նազարյանը դատական վերջին նիստի ժամանակ հայտարարել էր, որ իրեն հանցագործության են դրդել երեք անհայտ անձինք, ովքեր սպառնացել են իրեն: «Նրանք զենք էլ ունեին: Այն բանից հետո, ինչ նրանք մի անգամ դանակահարեցին Քյուչուքին, ես փախա: Նախքան այդ, կտրել էին մատս և արյունս կաթեցրել մի փաստաթղթի վրա: Եթե տեսնեմ այդ անձանց նկարը, կճանաչեմ: Քանի որ ոստիկանական բաժանմունքում հոգեբանական ճնշման տակ էի, վախեցա և այս ամենը չկարողացա պատմել»,- ասել էր Նազարյանը` հայտնելով, որ բանտում իրեն անվտանգ չի զգում և անգամ չի կարողանում քնել:

Հանցագործը կամ հանցագործները տարեց չորս հայ կանանց վրա առաջին հարձակումը գործել են 2012թ.-ի դեկտեմբերի 27-ին` Թուրվանդա Ա-ի վրա: Նրանք մտել են միայնակ բնակվող կնոջ բնակարան, ծեծի ենթարկել նրան, տարել նրա թանկարժեք զարդերը: Դեկտեմբերի 28-ին սպանել են Մարիցա Քյուչյուքին: Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ սեփական տանը սպանված Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա դանակով խաչ էր արվել, իսկ տնից ոչինչ չէր գողացվել: Մեկ ամիս հետո` 2013թ.-ի հունվարի 22-ին, ներխուժել են 83-ամյա Սուլթան Այքարի տուն եւ նրան ծեծի ենթարկել: Փողոցում հարձակվել եւ փորձել են առեւանգել եւս մեկ տարեց հայ կնոջ:

Երկար հետաքննությունից հետո թուրքական ոստիկանությունը հարձակումների կասկածանքով ձերբակալել է հոգեկան խանգարումներ ունեցող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանին, ով հարցաքննության ժամանակ ասել է, որ չի ճանաչում այդ կանանցից ոչ մեկին եւ չի հիշում, որ նման սպանություն եւ հարձակումներ է գործել:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում