Հայաստանն արժանացել է «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, մրցույթի արդյունքում Հայաստանը հաղթող է ճանաչվել «Տարվա հայտնություն» անվանակարգում:

Այս տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:

Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Հայերեն English

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում