Միջազգային

ԵԱՀԿ-ի ավելի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ Է բարեփոխել կազմակերպությունը. Սերգեյ Լավրով

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ի ավելի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ Է բարեփոխել կազմակերպությունը. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) վրա դրված խնդիրներն ավելի արդյունավետ կատարելու համար անհրաժեշտ Է կազմակերպության բարեփոխում իրականացնել: Այս կարծիքը նոյեմբերի 8-ին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ռուսաստանը հանդես Է գալիս ԵԱՀԿ-ի, միջազգային գործերում նրա դերի ու տեղի ամրապնդման օգտին՝ նրա բուն կոչմանը համապատասխան»,-ընդգծել Է նախարարը, հիշեցնելով, որ այդ կազմակերպությունն ստեղծվել Է «եվրատլանտյան տարածքում բաժանարար գծերի վերացման, համագործակցության ընդլայնման եւ անվտանգության ամրապնդման համար՝ դրա բոլոր չափումներում»:

«Որպեսզի ԵԱՀԿ-ն կարողանա ավելի արդյունավետորեն կատարել իր վրա դրված խնդիրները, ցանկանում ենք կազմակերպության բարեփոխում իրականացնել»,-ասել Է նախարարը:«Ամենից առաջ ցանկանում ենք ընդունել ԵԱՀԿ-ի կանոնադրություն, քանի որ յուրաքանչյուր կազմակերպություն պետք Է կանոնադրային փաստաթուղթ ունենա»,- հավելել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում