Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովում որոշվել է գործուն մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանը:

Հարավային Կորեայում կայացած համաժողովի ժամանակ ԵՀԽ-ն, իր հայտարարության մեջ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` նշվում է 2015 թվականի ապրիլի 24-ին մոտ ժամկետներում Ժնևում կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանը նվիրված միջազգային համագումար, որին ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ և ցեղասպանագետներ: Նախատեսվում է Ժնևի մայր տաճարում կազմակերպել կրոնական արարողություն: Հայտարարությամբ կոչ է արվում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ եկեղեցիներին ոգեկոչել Ցեղասպանության նահատակների հիշատակը և աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

ԵՀԽ-ն ստեղծվել է 1948 թվականին օգոստոսի 23-ին: Այն այսօր ներառում է ավելի քան 340 եկեղեցի եւ եկեղեցական միություն աշխարհիավելի քան 100 երկրներից ու տարածքներից: 1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և դիմեց ՄԱԿ-ին` կոչ անելով ընդունել այդ փաստը:

Հայերեն English Русский

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել