Գաբրիել Սարգսյանն ու թիմակիցները կենտրոնացել են շախմատի Եվրոպայի առաջնությունում հաղթելու վրա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ավարտվող տարում կմասնակցի երկու խոշորագույն մրցաշարերի` Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը վստահեցնում է, որ մեր ընտրանին յուրաքանչյուր մրցաշարին կմասնակցի բարձր հորիզոնականներ զբաղեցնելու նպատակով: «Արմենպրես»-ը զրուցել է շախմատիստի հետ առաջնություններին նախապատրասության ու ակնկալիքների մասին:

- Այժմ Ծաղկաձորում եք և զբաղված եք Արոնյան-Սարգսյան դպրոցով: Պատմեք խնդրեմ, թե ինչպիսի՞ երեխաներ են պարապում այստեղ, ինչ ապագա են խոստանում նրանք:

-Շատ շնորհալի և դաստիարակված երեխաներ են: Նրանք 18-ն են, այստեղ նաև 5 մարզիչներ: Այս դպրոցի պարապմունքներին մասնակցում են լավագույն երեխաները: Չնայած, Հայաստանում միշտ էլ տաղանդավոր երեխաներ կգտնես: Մեզ փոխարինողներ արդեն տեսնում ենք, եթե չտեսնեինք, այս ամենն անիմաստ կլիներ:

-Տղամարդկանց հավաքականին հաջողվել է երեք անգամ դառնալ օլիմպիական չեմպիոն, սակայն 1999-ից ի վեր Եվրոպայի չեմպիոն չի դարձել: Ի՞նչ է հարկավոր թիմին այս տարի այդ տիտղոսը նվաճելու համար:

-Մենք բոլոր մրցաշարերում պայքարում ենք մեր ուժերի ներածին չափով: Մեկ լավ է ստացվում, մեկ` ոչ: Համոզված եմ, որ այս անգամ տղաներից յուրաքանչյուրը կանի ամեն բան, որ հաջողության հասնենք: Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի չեմպիոն չենք դարձել, յուրաքանչյուր մարզիկ միշտ էլ ցանկանում է մի նոր մեդալ ավելացնել իր հավաքածուին:

-Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո կայանալու է աշխարհի առաջնությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան աշխարհի առաջնությունից:

-Դեռ չենք մտածում աշխարհի առաջնության մասին, քանի որ կենտրոնացել ենք Եվրոպայում հաղթելու վրա: Վստահ կարող եմ ասել, որ այս մրցաշարերը շատ տարբեր են լինելու: Աշխարհի առաջնությունում նախօրոք գիտենք, թե ում հետ ենք խաղալու: Իհարկե, աշխարհի առաջնությունն իր ձևով ավելի բարդ մրցաշար է, քանի որ այստեղ հանդես են գալու 10 ուժեղագույն թիմեր: Մենք միշտ ամենաբարձր տեղերի համար ենք պայքարում: Պատահել է, որ վերջին տուրում մեզ առաջարկել են խաղը ոչ-ոքի ավարտել, սակայն մենք հրաժարվել ենք: Մենք միշտ պայքարում ենք առաջին հորիզոնականի համար: Գիտենք, որ այժմ շատ լավ թիմ ունենք և, ուրեմն, պետք է պայքարենք պատվավոր առաջին տեղի համար:

-Այս երկու խոշոր առաջնությունների միջև ընկած «պատուհանն» ընդամենը 7 օր է, արդյոք այս ժամանակը բավարա՞ր է ուժերը վերականգնելու համար:

- Իհարկե` ոչ: Յուրաքանչյուր մեծ ու լարված մրցաշարերից հետո, անգամ 2-3 ամիսը բավարար չի լինում ուշքի գալու համար: Հուսադրողն այն է, որ միայն մենք չէ, որ այդպես հոգնած կմեկնենք հաջորդ առաջնությանը: Իհարկե, կան թիմեր, որոնք մեծ կազմ ունեն և փոփոխություններ կկատարեն: Բայց, անշուշտ, դրանցում էլ կան մարզիկներ, ովքեր կխաղան երկու առաջնություններում էլ: Իմ կարծքով, միայն Ռուսաստանը երկու կազմով կմասնակցի մրցաշարերին: Այնպես որ, ինչպես մենք հոգնած կլինենք, այնպես էլ` նրանք: Իհարկե, այստեղ շատ մեծ դեր ունի, թե Եվրոպայի առաջնությունում ինչպես հանդես կգանք: Բոլորին է հայտնի, որ լավ արդյունքի դեպքում ավելի հեշտ է վերականգնվել:

- Ի՞նչ եք կարծում, Անանդ-Կարլսեն մրցավեճում ով «կտիրի» աշխարհի չեմպիոնի թագին:

- Գաղտնիք չէ, որ այս մրցաշարում հիմնական ֆավորիտը Կարլսենն է: Համոզված եմ, որ շատ լարված մրցաշար է լինելու: Նաև համոզված եմ, որ Մագնուսը կհաղթի: Նա վերջին տարիներին շատ լավ է հանդես գալիս, նա շատ ուժեղ է:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում