«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի հերթական տուրում ոչ-ոքի չգրանցվեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի մարզադաշտերում ընթանում Է «ՀՀ վարչապետի գավաթ»ֆուտբոլի ավանդական մրցաշարը, որին մասնակցում են ՀՀ գերատեսչությունների թիմերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հերթական տուրում ՀՀ պաշտպանության նախարարության թիմը 3:0 հաշվով հաղթել Է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ֆուտբոլիստներին, ՀՀ ոստիկանության թիմը 2:0 հաշվով առավելության Է հասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թիմի նկատմամբ, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարության ֆուտբոլիստները հաղթական` 5:1 հաշիվ են գրանցել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի հետ խաղում, իսյ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆուտբոլիստները մեկ գնդակով (4:3) առաջ են անցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թիմից:

Այս մրցաշարը, որն անցկացվում Է արդեն 5-րդ անգամ, մեկնարկել Է հոկտեմբերի 16-ին եւ կավարտվի նոյեմբերի 18-ին` Երեւանի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղով:

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը