Քաղաքականություն

Մեր միակ նպատակը ՄՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության արդյունավետ համադրումն է. Տիգրան Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Մեր միակ նպատակը ՄՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության արդյունավետ համադրումն է. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միշտ որպես փոխլրացնող է դիտարկելԵվրոպական Միության և Մաքսային միության հետ հարաբերությունները: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Մենք երբևիցէ չենք ասել, որ փոխլրացնող են ԵՄ-ի և ՄՄ-ի հետ կնքվող փաստաթղթերը, այլ ասել ենք, որ այդ քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նրա խոսքով`այդ փաստաթղթերում կարող են լինել կետեր, որոնք միմյանց հետ հակասության մեջ կմտնեն: «Այստեղ խնդիրն այն է, որ բանակցային գործընթացի միջոցով մենք պետք է կարողանանք վերացնել այդ խնդիրները»,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի միակ նպատակը Մաքսային միության և Եվրամիության հետ համագործակցության արդյունավետ համատեղումն է:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը Մաքսային միությանը միանալու քաղաքական որոշում է կայացրել և չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել, որը կհակասի այդ կառույցին Հայաստանի ինտեգրման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում