Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Միացյալ Նահանգների դեսպանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Մայրավանքում հոկտեմբեր 22-ի առավոտյան Արամ Ա. Վեհափառ Հայրապետի եւ Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Հեյլի միջեւ շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպում է կայացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են այժմ Լիբանանում տիրող իրավիճակին, Սիրիայի տագնապին, Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների դիամգրաված մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Վեհափառ Հայրապետը ներկայացրել է նշված հարցերի շուրջ իր եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մոտեցումները։ Միացյալ Նահանգների դեսպանը մեծապես գնահատել է Նորին Սրբության կատարած իրատես վերլուծությունները եւ արժևորումները։