ԿԳ նախարարը հանդես է եկել Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ դիտարկումներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երդմնակալության արարողության ժամանակ հնչած ելույթի վերաբերյալ դիտարկմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳ նախարարի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Որոշել էի քաղաքական գրառումներ հնարավորինս չանել: Կենտրոնանալ բացառապես կրթության և գիտության հարցերի վրա:Սակայն Ալիև-միջանկյալի երդմնակալության արարողության ընթացքում արտաբերած խոսքի կողքով անտարբեր անցնել չեմ կարող:

Երկու դիտարկում:

1.Բացառելով Լեռնային Ղարաբաղի` երկրորդ ճանաչված հայկական պետություն դառնալու տարբերակը (որքանով էլ դա իրենիցկախված չէ), Ալիև-միջանկյալը փաստորեն դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով:

2.Շեշտադրելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերակագնման» հարցը` սույն ցմահանախագահը դժվարությամբ էգիտացում, որ իրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը վերջնական լուծում կստանա, եթե հայերի նմանԽորհրդային Ադրբեջանի նախկին տարածքում ինքնորոշման իրավունքն իրագործեն նաև թալիշները, լեզգիները և ավարներ:

Հաշվի առնելով, որ իրականում Ալիև-միջանկյալին Ադրբեջանում հետաքրքրում է բացառապես նավթը` ապա Ապշերոնյանթերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում արժանի տեղ գրավելու համար»:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին