1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 38-րդ`ռեկորդային հորիզոնականում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակ, որտեղ մեր ազգային հավաքականնիր դիրքերըբարելավել է 17 հորիզոնականով: Վարդան Մինասյանի սաները 687 միավորով 38-րդ հորիզոնականում են: Մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակում են Իսպանիայի, Գերմանիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Բելգիայի, Ուրուգվայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Իտալիայի և Անգլիայի հավաքականները:
Մեր թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 10 խաղից 4-ում հաղթել է, 5-ում` պարտվել, և միակ ոչ-ոքին արձանագրել խմբի առաջատար Իտալիայի հետ արտագնա խաղում և այդ արդյունքի շնորհիվ էլ նշանակալի առաջընթաց գրանցել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: