Սամարայի մարզում 13 մարդու մահվան պատճառ ՃՏՊ-ի ենթադրվող մեղավորը Ուզբեկստանի քաղաքացի է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կեսգիշերին ՌԴ Սամարայի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ենթադրյալ մեղավորն Ուզբեկստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնել է ՌԴ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության Սամարայի տարծաշրջանային վարչության պետի պաշտոնակատար Վիկտոր Միտնիկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Միտնիկը տեղեկացրել է, որ միայն 2013թ.-ին այդ քաղաքացին 14 անգամ պատասխանատվության է կանչվել ՃՏ երթևեկության կաննոնները խախտելու համար։

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի կեսգիշերին մոտ, Սամարայի Բոլշեչեռնիգովսկի շրջանում, Մ-32 մայրուղու վրա Ուզբեկստանի քաղաքացու վարած, Նիժնի Նովգորոդի պետհամարանիշով Toyota միկրոավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գիծ և բախվել Ղազախստանից եկող Mercedes ավտոֆուրգոնին։ Երկու մեքենաներն էլ հարվածից դուրս են թռել ճանապարհից, միկրոավտոբուսի գազի բալոնների բախումից դրանք պայթել են, և դրա 13 ուղևորները չեն կարողացել դուրս գալ մեքենայից ու տեղում այրվել են։ Միկրոավտոբուսի կալանավորված վարորդը հիվանդանոցում է։

Լուսանկարը՝ «Ռիա Նովոստի» - ՌԴ ԱԻ նախարարության

Հայերեն Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը