Իլհամ Ալիևի վերընտրությունը կպահպանի Ադրբեջանի քայլերի կանխատեսելիությունը. փորձագետներ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի վերընտրությամբ կպահպանվի Ադրբեջանիռազմական հռետորաբանությունը, հայ-ադրբեջանական սահմանում անկայունություն առաջացնելու քայլերը կշարունակվեն:Քաղաքագետ-միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի խոսքով`Իլհամ Ալիևի վերընտրման ազդեցությունը հայ-ադրբեջանական փաստացի գոյություն չունեցող հարաբերությունների վրա պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյոք նա կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը, թե ոչ: «Ադրբեջանի արտաքին քաղաքակության մեջ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Ժողովրդավարության խորը ավանդույթներ չունեցող երկրում արտաքին քաղաքականության փոփոխությունը բացատրվում է առաջնորդի փոփոխությամբ: ԵրբՀայաստանում 2008թ.-ին առաջնորդի փոփոխություն եղավ, մենք դա նկատեցինք արտաքին քաղաքականության փոփոխության մեջ: Իրանում տեղի ունեցած ընտրությունները և քաղաքական կուրսի փոփոխությունը ևս այդ տեսության վկայությունն են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Մենուա Սողոմոնյանը` հավելելով, որ այս պահին ամենահավանական նախագահի թեկնածուն Ադրբեջանում շարունակում է մնալ Իլհամ Ալիևը, հետևաբար, արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ պետք չէ ակնկալել:

«Որքան ավտորիտար է երկիրը, որքան առաջնորդի իշխանությունը անձնիշխանական է, այնքան էլ այդ երկրից չի կարելիակնկալելխաղաղ վարքագիծ. ղեկավարի ագրեսիվ վարքը սահմանափակող ինստիտուտներր թույլ են կամ ընդհանրապես գոյություն չունեն, նորմերը ևս թույլ են և նրա ագրեսիվ հակումները չեն կարող զսպել: Այդ տեսանկյունից, որքանով Ադրբեջանը ձևավորվի որպես ժողովրդավար երկիր, խաղաղության շանսերը ավելի մեծ կլինեն»,- ընդգծեց Մենուա Սողոմոնյանը` միևնույն ժամանակ նշելով, որ, մյուս կողմից` ժողովրդավար Ադրբեջանը կարող է մեծ ընդունելություն գտնել միջազգային հանրության շրջանակում և ճնշումները Հայաստանի վրա կարող են մեծանալ: «Պատերազմը և անկայունությունը ձեռնտու կլինեն Իլհամ Ալիևի վարչակարգին` իր սասանված լեգիտիմությունը ամարապնդելու տեսանկյունից: Սակայն, մի կարևոր հանգամանք էլ կա` անհատական և պետական մակարդակից բացի, պետք է հաշվի առնել միջազգային համակարգը. արդյոք այն թույլ կտա պատերազմական գործողությունների ծավալում: Սիրիայի հետ կապված գործողընթացները ցույց տվեցին, որ մեկ ղեկավարի որոշումը քիչ է»- պարզաբանեց միջազգայնագետը:

Նրա խոսքով` ընդդեմ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքի Հայաստանի կողմից ուժային հավասարակշռության արդյունավետ քաղաքականություն վարելը կարող է զերծ պահել Ադրբեջանը ռազմական գործողություններից: «Վերջին ժամանակներում մեր դիսկուրսի մեջ կիրառվում է այն տեսակետը, որ ավելի ուժեղ հավասարակշռման համար մեզ պետք է այնպիսի ռազմական բաղադրիչների կիրառում, որոնց գործարկման պայմաններում Ադրբեջանը կհասկանա, որ իր ոտնձգություններն աններելի են: Իհարկե, այս ամենի համար մեզ պետք են ֆինանսական միջոցներ, բայց մեր ռազմական քաղաքականությունն էլ պետք է տանենք այն ուղղությամբ, որ ոչ միայն հավասարակշռենք, այլև զսպենք Ադրբեջանի ռազմական նկրտումները»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ևս Իլհամ Ալիևին է համարում Ադրբեջանի ապագա նախագահի ամենահավանական թեկնածուն: «Նրա վերընտրման համար արվում է ամեն ինչ: Անգամ այդքան հսկայական ռեսուրսների պայմաններում, ընդդիմության նկատմամբ շարունակվում են ճնշումները, սադրիչների միջոցովխոչընդոտվում են հանրահավաքները:Նրանք ամեն կերպ վերացնում են բոլոր խոչընդոտներն իրենց ճանապարհից»,- նշեց ադրբեջանագետը` շեշտելով, որ դեպի ժողովրդավարություն գնալու ոչ մի քայլ չի տեսնում ադրբեջանական իշխանությունների գործելաոճում: Նրա կարծիքով` ընտրություններից հետո հասարակական ընդվզումներ կլինեն, որոնք, սակայն, կմարեն: Մյուս կողմից, Ասատրյանի դիտարկմամբ` Ադրբեջանի իշխող վարչակարգի թվացյալ կայունությունը շատ հեղհեղուկ է: «Մի թեթև կայծը կարող է կործանել իշանական բուրգը և դրա նախադրյալներն այսօր արդեն կան»,- հավելեց ադրբեջանագետը:

Բանախոսները բացառեցին երկրորդ փուլի անցկացումը` նշելով, որ դա հնարավոր կլիներ խարիզմատիկ առաջնոսրդի առկայության դեպքում, ով, սակայն, բացակայում է:

Սերժ Սարգսյանի այն հայտարարությունում, որ Հայաստանի համար ամենաձեռնտուն Իլհամ Ալիևի հաղթանակն է, բանախոսները տենում են ակնարկ առ այն, որ Իլհամ Ալիևի գործողությունները կանխատեսելի են:«Միգուցե նրանց կողմից իրականացվող գործողությունների հակաքայլերն ու հակասցենարներն արդեն մշակվա՞ծ են»,- հարցադրեց Մենուա Սողոմոնյանը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 9-ին: Որոշումն ընդունվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգոսոտի 2-ի նիստին:Ադրբեջանում ընտրական իրավունք ունի շուրջ 5 մլն մարդ:

Հայերեն English

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ