Քաղաքականություն

Հովսեփ Խուրշուդյանը բոյկոտեց ընտրությունների թեմայով ԵԱՀԿ կազմակերպած միջոցառումը

3 րոպեի ընթերցում

Հովսեփ Խուրշուդյանը բոյկոտեց ընտրությունների թեմայով ԵԱՀԿ կազմակերպած միջոցառումը

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հոկտեմբերի 7-ին Ծաղկաձորում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած «Ընտրական գործընթացներում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում» համաժողովի ընթացքում, չստանալով ընտրությունների վերաբերյալ միջոցառման կանոնակարգից դուրս իր տեսակետն ու գնահատականները հնչեցնելու հնարավորություն, ի նշան բողոքի, դուրս եկավ դահլիճից: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովի բացմանը Հայաստանում անցկացված վերջին ընտրություններին իրենց ողջույնի խոսքում անդրադարձան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: Ողջույնի խոսքից հետո նախատեսված էր ընտրությունների թեմայով աշխատանքային խմբերում քննարկումների ծավալում:

Խուրշուդյանը դիմեց միջոցառումը վարող, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրային, ընդդիմության կամ իր կուսակցության անունից նույնպես գնահատականներ հնչեցնելու խնդրանքով, ինչին ի պատասխան, վարողը նշեց, որ միջոցառման կարևորագույն բաղադրիչը աշխատանքային խմբերի քննարկումն է, որի ժամանակ հնարավոր է բարձրաձայնել այդ հարցի մասին, ուստի այնտեղ Խուրշուդյանը կկարողանա հնչեցնել իր քննադատությունը և առաջարկներ անել: Պատասխան ռեպլիկով, Խուրշուդյանը կրկին նշեց ընտրությունների մասին խոսելու իր ցանկության մասին: «Ինչու հնարավորությունն չի տրվում գնահատականներ պարունակող ողջույնի խոսքով հանդես գալ նաև ընդդիմության ներկայացուցչին, մասնավորապես` վերջին նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին»,- ասաց «Ժառանգության» խոսնակը:

Հոֆստրան ասաց, որ մի հոգու արտահայտվելու հնարավորություն տալով՝ ստիպված պետք է ՀԿ-ներին և մյուս մասնակիցներին էլ լսել: «Ձեր տեսակետները քաջ հայտնի են: Դա (Խուրշուդյանին խոսելու հնարավորություն տալը, խմբ.) կնշանակի ընդհանուր քննարկման մեկնարկ, որը ժամանակ կխլի աշխատանքային խմբերի քննակումից, այնպես որ, խնդրում եմ, դա ինձ վերագրեք, և ես անցնեմ աշխատանքային խմբերի քննարկմանը»,- ասաց Հոֆստրան: «Ժառանգություն» կուսակցության խոսնակն, ի նշան բողոքի, լքեց դահլիճը:

«Ընտրական գործընթացներում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում» երկօրյա համաժողովը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի hայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ: Միջոցառումն անցկացվում է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ԵԱՀԿ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Քաղաքականություն

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում