Մշակույթ

Սերժ Թանկյանը համերգ է տվել Հռոմում

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը համերգ է տվել Հռոմում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի System of a Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Իտալիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետնախօրեին համերգ է տվել Հռոմում: Այս մասին Սերժ Թանկյանը գրել է Fasebook-ի իր էջում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երգիչն իր էջում տեղադրել է մի փոքր հատված համերգից եւ նշել. «Հռոմը կարողանում է երգել: Մենք անցած գիշեր ունեցանք անհավատալի շոու աշխարհահռչակ Parco Della Musica համերգասրահում»:

Հանդիսատեսներից շատերը համերգի մասին իրենց հիացմունքն են արտահայտել Թանկյանի ֆեյսբուքյան գրառման տակ:

Սերժ Թանկյանն ամերիկահայռոք երաժիշտ և երգահան է։ Նա աշխարհահռչակSystem of A Downալտերնատիվմետալ-ռոքխմբի ևAxis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպությանհիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար` SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է Elect The Dead և Imperfect Harmonies ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարել է System of a Down-իվերամիավորման մասին։

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ` ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

2013 թ. հունիսի 25-ին թողարկվել է Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը`Orca Symphony No. 1։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում