Ժամանակն է` ԱՄՆ-ը լրջորեն վերաբերվի Հայաստանի հետ առևտրային համագործակցությանը. Արամ Համփարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Սպիտակ տունը լրջորեն վերաբերվի ԱՄՆ -Հայաստան առևտրային համագործակցությանը և գործառության մեջ դնի նախագահ Օբամայի խոստումը` ընդլայնված առևտրի միջոցով Հայաստանի աճին և զարգացմանը նպաստելու մասին: ՀոկտեմբերինՎաշինգթոնումկայանալիք ԱՄՆ-Հայաստան տնտեսական բանակցություններին ընդառաջ`«Արմենպրես»-ին հաղորդեցՀայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգող Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (USATF) այս տարվա նիստումակնկալվում էհիմնականում երկկողմանի հարաբերությունները նոր հարթակի վրա բարձրացնել` քննարկման դնելով մի շարք կոնկրետ ուղղություններ` առևտրի ընդլայնում, նոր ներդրումներ և լավ աշխատատեղեր:

«Վերջին երկու տասնամյակներում ԱՄՆ կառավարությունը չանսաց ամերիկահայ համայնքի կոչին` կառավարել Թուրքիայի կողմից շրջափակման վերացման գործընթացը և ընդլայնել ԱՄՆ - Հայաստան տնտեսական հարաբերությունները: Սա, ցավոք, հանգեցրեց ներկայիս իրավիճակին, երբ Հայաստանը բավարար ռազմավարական ընտրանքներ չունի իր տարածաշրջանային հարաբերոթյունները կարգավորելու համար»,- նշեց Համփարյանը:

ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերի ընդլայնումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կամրապնդի հայ և ամերիկացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանը, կօգնի վնասազերծելթուրք-ադրբեջանական շրջափակման ազդեցությունը, և որ ամենակարևորն է, Հայաստանի համար կստեղծվեն ռազմավարական հնարավորություններ տարածաշրջանում իր տնտեսական և անվտանգության քաղաքականությունը կազմակերպելու հարցում:

Այդ պատճառովՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը երկար տարիներ ջանացել է, որպեսզի ԱՄՆ-ի առաջնահերթություների մեջ ընդգրկվի նաև Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնման հարցը: ANCA-ն մեծապես բանակցել է նախագահՕբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ` Հայաստանի հետԱռևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի, Կրկնակի հարկային պայմանագրի և մի շարք այլ համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձևավորվել է 2000 թվականին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու, առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու, ինչպես նաև Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար ԱՄՆ օժանդակության ոլորտները վեր հանելու հարթակ է:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա