Էջմիածնի բնակչի անզգուշությունը դարձել է Երևանի բնակիչ Տիգրան Խաչատրյանի մահվան պատճառ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածնի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Արմավիր քաղաքի բնակիչ Վաչագան Գրիգորյանի քրեական գործը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ.-ի մայիսի 11-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով որպես «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ-ի տնօրեն, էլեկտրատնտեսության համար պատասխանատու որևէ անձ չի նշանակել: Գրիգորյանը նաև անձնական պատասխանատվություն է ստանձնել Տանձուտ գյուղիընկերությանը պատկանող տարածքում գտնվող ավազի տեսակավորման արտադրամասն էլեկտրաէներգիայով սնող` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Տանձուտ» մասնաճյուղի նկատմամբ և 35ԿՎ բարձր լարման օդային գծի (ՕԳ) տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման համար, սակայն էլ.մատակարարման նշված գիծը շահագործել է վթարային վիճակում:

Մեղադրյալը չի պահպանել չբնակեցված տեղանքում 35ԿՎ լարման ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ պահանջվող նվազագույն 6 մետրից ոչ պակաս հեռավորությունը: Դեպքի օրվա դրությամբ, որոշ տեղամասերում հեռավորությունը եղել է 4 մետր: Նա միաժամանակ նաև միջոցներ չի ձեռնարկել նշված թերությունները վերացնելու և ՕԳ-ի անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ: Դրա հետևանքով` 2012թ.-ի ապրիլի 30-ին Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Խաչատրյանը, ոչ դիէլեկտրիկ նյութից պատրաստված 474,5 սմ երկարություն ունեցող ձկնորսական կարթը ձեռքին նշված ՕԳ-ի հողի մակերևույթից 4,75մ բարձրության վրա գտնվող հաղորդալարերի տակից անցնելիս, կարթի ծայրով պատահաբար հպվել է վերը նշված բարձր լարման հաղորդալարին և տեխնիկական էլեկտրականությամբ էլեկտրահարվելու հետևանքով մահացել է, ինչը գտնվել է ուղղակի պատճառական կապի մեջ մեղադրյալ Գրիգորյանի կողմից թույլ տրված խախտումների հետ:

Վաչագան Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մինչև դատաքննության ավարտը մեղադրյալ Գրիգորյանի համար խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հայերեն

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան