Արամ Ա կաթողիկոսը կմասնակցի Էջմիածնում տեղի ունենալիք Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 23-ի երեկոյան կմեկնի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի թեմից, այցի նպատակը սեպտեմբերի 24-27-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելն է, որը կանցկացվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենամյա Հայոց կաթողկոսի ևՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով ու օրհնությամբ:
Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանք կվերադառնա սեպտեմբերի 27-ի երեկոյան:
Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս է ընտրվել 1995թ-ին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը համարվում է Հայ առաքելական եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Գործում է Լիբանանում (Անթիլիաս)` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում:
Կարդացեք հոդվածը` English