Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի նախկին նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Լիբանանի նախկին նախագահ Էմին Ժմայելին: Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, սեպտեմբերի 18-ին Պիքֆայայի վանքում ավելի քան մեկ ժամ տևած հանդիպմանը ներկա է եղել Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։Խորհրդակցական հանդիպման ընթացքին լայնորեն քննարկվել են Լիբանանի, Սուրիային եւ ընդհանրապես Միջին Արեւելքին առնչվող հարցեր, ու հատկապես քրիստոնյա համայնքներին դիմագրաված մարտահրավերները։