Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու Գարեգին Բ կաթողիկոսը քննարկել են սիրիահայության խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռեիսիին և դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ նման հանդիպումները նպաստում են փոխհամագործակցության զորացմանը և կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբությունն իր խորը մտահոգությունն է արտահայտել այս կապակցությամբ` տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ և ամեն ջանք գործադրում է` ի զորակցություն Սիրիայի ժողովրդի և սիրիահայ համայնքի: Նորին Սրբությունը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով և կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում և մասնավորապես` Սիրիայում:

Հանդիպմանը դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայվել «Հիսուս Քրիստոսը Պետրոս Առաքյալի հետ» փորագրություն-նկարը, որը երկու տարվա ընթացքում պատրաստել է իրանցի մահմեդական արվեստագետ Մեհդի Աղղազադեն: Վեհափառ Հայրապետը, շնորհակալություն հայտնելով այս ընծայի համար, արվեստագետի գործը նկատել է կրոնների երկխոսության, փոխհանդուրժողականության և եղբայրական ոգու լավագույն դրսևորում` նշելով, որ փայտյա պատկերն իր արժանի տեղը կգտնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուում:

Հայերեն English

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26