Հայաստանը պետք է կամուրջ լինի Արեւմուտքի եւ Ռուսատանի միջեւ. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար առավել ձեռնտու է ոչ թե Մաքսային միությանըկամ ԵվրամիությունԱսոցացման համաձայնագրին միանալը, այլ` միջին կարգավիճակում մնալը` համագործակցելով երկուսի հետ միաժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը եվրոպական արժեհամակագի բաղկացուցիչ մասն է կազմում եւ չի կարող բնականոն զարգանալ առանց այդ համակարգի:

«Այժմ Հայաստանի եվրաինտեգրացիոն ճանապարհը լուրջ վտանգներով է լի»,- նշեց Բոզոյանը:Նրա գնահատմամբ` թե Մաքսային միությանը, թե Հայաստան-ԵվրամիությունԱսոցացման համաձայնագրին միանալու դեպքում առաջ են գալիս Հայաստանի` Ռուսաստանի, Մաքսային միության այլ անդամ երկրների հետ սահմաններ չունենալու խնդիրները: Այս համատեքստում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«Ես կարծում են, ազգային պետական շահերից կբխեր մի շարք նորմատիվային ակտերով մոտենալ Մաքսային միությանը եւ Եվրամիությանը միաժամանակ` այդպսիով, կամուրջ հանդիսանալով Արեւմուտքի եւ Ռուսատանի միջեւ»,- պարզաբանեց քաղաքագետը` հավելելով, որ հնարավոր չէ նաեւ հերքել, որ Մաքսային միությանը միանալով մեր երկրի տնտեսական առաջնընթացը առավել հնարավոր է լինելու:

«Այսօր Հայաստանի աշխարհաքաղաքական դերըտարածաշրջանում մեծանում է, եւ միանալով այս կամ այն միությանը` մենք օբյեկտից կարող ենք դառնալ սուբյեկտ»,- նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ չէ իշխանափոխություն, Մեսրոբյանը նշեց, որ այսօրվա իշխանությունը պետք է ավելացնի իր սոցիալական հենարանը հասարակության մեջ:«Մեզ անհրաժեշտ է ոչ թե իշխանափոխություն, այլ արժեհամակարգի եւ կառավարման համակարգի փոփոխություններ»,- ավելացրեց կառավարման փորձագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Միևնույն Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ:Եվրամիությունը սեպտեմբերի 4-ին պաշտոնապես արձագանքել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը: «Մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը, բարեփոխումների ծրագիր է բոլորի համար, ոչ թե «զրոյական խաղ» ու կարող է համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին