Մոսկվայում սպասվում է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-իհաղորդմամբ` բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: ՌԴ դեսպանությունը Երեւանում գործում է 1992 թվականից, իսկ ՀՀ դեսպանությունը Մոսկվայում` 1994 թվականից: 2001թ. բացվել են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, Սոչիում` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հյուպատոսական բաժին, Գյումրիում` ՌԴ գլխավոր հյուպատոսություն, իսկ 2003թ. Ռոստովում` ՀՀ գլխավոր հյուպատոսություն: ՌԴ-ի տարբեր քաղաքներում, մասնավորապես` Վոլգոգրադում, Կալինինգրադում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Պերմում գործում են ՀՀ պատվո հյուպատոսներ: ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ձեւավորվել է բազմակողմ համագործակցության հսկայական իրավապայմանագրային դաշտ, ինչը վստահելի հիմք է հանդիսանում ռազմավարական նշանակության բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու համար:

Վերջին 17 տարիների ընթացքում ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել են քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտների հարաբերությունները կարգավորող ավելի քան 170 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը ամրապնդվել է 1997թ. օգոստոսի 29-ին կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրով, որը ուժի մեջ է մտել 1998թ. նոյեմբերին:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան