Մանկավարժներն Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ստացան Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտի աշխատողները ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավորությամբ գիտելիքի օրվան ընդառաջ արժանացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությանը: «Արդեն երրորդ տարին է` կրթության ոլորտի մշակները Արմեն Աշոտյանի գլխավորությամբ գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տիրոջ օրհնությանն արժանանալու և իջման Սուրբ սեղանի առջև աղոթք բարձրացնելու առ Աստված: Նրանք ունեն կարևոր առաքելություն մեր կյանքում` կրթելու և դաստիարակելու մեր զավակներին այն արժեքներով, որոնցով մեր ազգը հարատևել է դարեր շարունակ: Այս առիթով մեր մաղթանքն ենք բերում` հայցելով Երկնավորից, որ պտղաբեր դարձնի մեր մանկավարժների ջանքերը և արժևորի նրանց աշխատանքն աստվածահաճո արգասիքներով: Տերը թող օրհնի ուսումնական տարեշրջանը, կրթության մշակներին և մեր զավակներին, ովքեր տարբեր ասպարեզներում պիտի ուսանեն և մեկ քայլ ևս առաջանան իրենց հոգում փայփայած երազների, նպատակների իրականացմանը»,-«Արմենպրես» հաղորդմամբ` ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, բարձր գնահատելով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դերը հայ երեխաների բարոյական դաստիարակման գործում, կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: «Անկախ պետականության պարագայում կրթության և գիտության նախարարությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմական սուրբ գործի շարունակողն է, որովհետև դադեր շարունակ ազգը չունենալով պետականություն, իր կրթության օջախները ստեղծել և կրթության լույսը ստացել է եկեղեցու ներքո գործող կրթական հաստատություններում: Այսօր շատ բնական համարելով այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքը Մայր Աթոռի հետ` այս օրհնության արարողությունը ոչ միայն խորհրդանշանական ենք համարում, այլև տեսնում ենք դրա բովանդակային իմաստը:

Այսօր մարտահրավերները շատ են, գլոբալիզացվող աշխարհը տաբեր տեսակի տեխնոլոգիաներ ու գայթակղություններ է ստեղծում, որոնք մարդանց հեռացնում են իրենց պատմական արմատներից, մենք այդ մարտահրավերների դեմ միասին ենք պայքարում: Հայ եկեղեցին ազգային բանակի և ազգային մշակույթի հետ միասին պետության հենասյուներն են, որոնք մեզ լավատեսություն են ներշնչում, բայց պահանջում են ամենօրյա տքնաջան աշխատանք, որ մեր մանուկների մեջ սփռենք քրիստոնեական բարոյագիտության արժեքները: Պետությունն էլ այն տեղն է, ուր այս արժեքները պետք են»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի մի շարք հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները արդեն երրորդ տարին է ուսումնական տարվա նախաշեմին մասնակցում են Մայր Աթոռում տեղի ունեցող սուրբ պատարագին և ստանում Վեհափառի օրհնությունը: Հայ մանկավարժների օրհնության համար մատուցվող Սուրբ պատարագի ժամանակ երգում էին Էռնեկյան դպրոցի սաները:

Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Գիտելիքի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռում արդեն ավանդաբար կազմակերպվող այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների պատասխանատուներ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում